Ոստիկանները 3 տղամարդու են բերման ենթարկել

Ապրիլի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները ստացված տեղեկություններն իրացնելով Շիրակի փողոցից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչներ Ն.Գ.-ին,  Գ.Վ.-ին և  Վ.Կ.-ին:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ն.Գ.-ի  մեքենայի սրահից խուզարկությամբ հայտանբերվել է թափանցիկ  հեղուկով 10 միլիգրամանոց 2 ներարկիչ և դարչնագույն յուրահատուկ հոտով նյութով ներծվված բամբակի կտոր:  Վ.Կ.-ն հայատարարել է, որ հայտնաբերվածը սուբոտեքս տեսակի թմրամիջոց է և պատկաում են իրն: Նշանակվել է փորձաքննություն: Դեպքի առթիվ նախապատրաստբում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել