Սյունիքի ՔՀԿ-ները իրազեկվեցին դրամաշնորհային ծրագրին մասնակցելու և ՀԿ-ների օրենսդրության փոփոխությունների մասին

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ապրիլի 11-ին Կապանում քաղաքացիական հասարկության կազմակերպությունների (ՔՀԿ) համար  դրամաշնորհների տրամադրման վերաբերյալ իրազեկման միջոցառում անցկացվեց:

Միջոցառմանը մասնակցող 17 ՔՀԿ ներկայացուցիչներին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը ներկայացրեց, ծրագրի շրջանակում հայտարարվել է ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) համար հանրային քաղաքականությունների բարելավման, ջատագովության և մշտադիտարկման դրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր:

Ծրագրի դրամաշնորհային փուլի  նպատակը ծրագրի թիրախային 9 ոլորտում ՔՀԿ-ների կոալիցիաներ (ցանցեր) ստեղծելն է կամ օժանդակել արդեն գործողներին՝ ապահովելով դրանց ազդեցության մեծացումը հանրային քաղաքականությունների մշակման, ջատագովման և այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովման հարցերում։

Թիրախային 9 ոլորտներն են՝ արդարադատություն (1), մարդու իրավունքներ (2), հանրային ֆինանսների կառավարում (3), բիզնես (4), կրթություն (5), սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում (6), գյուղատնտեսություն (7), տնտեսություն (8), Էներգետիկա (9):

Նույն օրը Կապանում նաև 11 ներկայացուցչի համար դասընթաց անցկացվեց, որի շնորհիվ նրանք տեղեկացան «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում կատարված վերջին փոփոխություններին: կամավորների ինստիտուտին վերաբերող օրենսդրական գործող և նախատեսվող իրավակարգավորումներին։

Եթե Դուք նույնպես քաղակտիվիստ եք և ցանկություն ունեք իրավաբանական աջակցություն ստանալու և հետաքրքրված եք դրամաշնորհային ծրագրերով, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել