Ալժիրում կործանվել է Իլ-76 ռազմական ինքնաթիռը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
En-Nahar հեռուսաընկերության տվյալներով՝ 250 մարդու դի է հայտնաբերվել, սակայն Ալժիրի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զոհերի թիվը չի գերազանվում 200-ը:
Ինքնաթիռը ընկել է Բուֆարիկի օդանավակայանի հարևանությամբ:
Ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 250 մարդ, բոլորը զինվորականներ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում է 300 փրկակարար:
Կազմվել է հանձնաժողով, որը կզբաղվի գործի քննությամբ: Ինքնաթիռի կործանման հանգամանքները դեռ պարզ չեն: