Ռուսաստանի կառավարությունը մայիսի 7-ին հրաժարական կտա: Այս մասին Դումայում իր ելույթի ժամանակ հայտարարել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Մայիսի 7-ին, երբ տեղի ունենա նախագահի երդմնակալության արարողությունը, կհաստատվի նաև կառավարության նոր կազմը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում նախագահի ընտրությունները տեղի ունեցան մարտի 18-ին: Ըտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 67,54 տոկոսը մասնակցել է ընտրությանը: Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 76,69 տոկոսը, նրա օգտին է քվերակել 56,4 միլիոն քաղաքացի: