Սույն թվականի ապրիլի 10-ին Լրագրողների կենտրոնական տանը, Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիան (ՌԻԱ) և Ռուսաստանի լրագրողների միությունը (ՌԼՄ) համագործակցության համաձայնագիր ստորագրեցին: Երկրի երկու թերևս խոշորագույն հասարակական կազմակերպությունները ոչ միայն դե ֆակտո, այլև իրավաբանական լեզվով արտահայտված դե յուրե գործընկերներ են դարձել:
«Այսօր մենք ևս մեկ կարևոր և խորհրդանշական քայլ ենք ձեռնարկում 2017 թ. նոյեմբերին Ռուսաստանի լրագրողների միության համաժողովում կայացած ընտրական խոստումները կատարելու ուղղությամբ: Այն է՝ իրականացնում ենք մեր տված խոստումը․ մշտապես «բարձրացնել մասնագիտական մակարդակը» պաշտպանել լրագրողների շահերը երկրում, անկախ նրանց քաղաքական դիրքորոշումից, կրոնական կամ այլ հայացքներից: Անկասկած, դժվար է առանց արհեստավարժ իրավական աջակցության լիարժեք պաշտպանություն ապահովել դժվար իրավիճակում հայտնված լրագրողի համար։ Ուստի, այս պայմանագիրը, որը մենք ստորագրում ենք Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի հետ, մեծ նշանակություն ունի: Գրիչի և խոսափողի մեր եղբայրները պետք է համոզված լինեն, որ ՌԼՄ և ՌԻԱ-ն ծանր իրավիճակներում նրանց կողքին կլինեն և անհրաժեշտ աջակցություն կապահովեն՝ սկսած պարզ խորհրդատվությունից մինչեւ դատական գործընթացին մասնակցություն: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների օգնությամբ դա կանեն հասարակության ուշադրությանը այս կամ այլ խնդրի վրա բևեռելու միջոցով: Կրկին անգամ կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ ՌԼՄ և ՌԻԱ գործընկերներին այս համաձայնագրի նախապատրաստման գործում կատարած մեծ աշխատանքի համար»,- բացման խոսքում ասաց Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը։
Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Գրուզդևը իր հերքին ասաց, «Մենք բոլոր ջանքերը կգործադրենք իրավական հիմք ստեղծելու այն մարդկանց իրավունքների և շահերի պաշտպանության համար, ովքեր իրենց կյանքը նվիրել են լրագրողի դժվարին, բայց շատ հետաքրքիր աշխատանքին: Ասոցիացիայի փորձագիտական համայնքը ակտիվորեն կմասնակցի նախագծերի մշակմանը, կանոնակարգի փոփոխություններին, Ռուսաստանի կառավարության կարգավորումներին, որոնք, իրենց հերթին, կհանգեցնեն օրենսդրության փոփոխությունների: Վստահ եմ, որ այս հարցում մենք կարող ենք արհեստավարժ/մասնագիտական աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի լրագրողների միությանը»։
Համաձայնագիրը իրենց կազմակերպությունների անունից ստորագրեցին Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Գրուզդևը և Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը։
Ստորագրման արարողությունից անմիջապես հետո ՌԴ ժուռնալիստների միության իրավաբանական վարչության պետ Նատալյա Գոլոսնովան իր գնահատականը տվեց ՌԼՄ և ՌԻԱ -ի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ:
«Իր աշխատանքի ընթացքում ՌԼՄ-ի իրավաբանական վարչությունը պարբերաբար իրավաբանների խնդրանքների է բախվում: Ընդ որում, տարբեր հարցերի շուրջ բողոքները գալիս են երկրի տարբեր մասերից: Եվ ես կարծում եմ, որ այժմ մենք այժմ կկարողանանք իրականացնել մեր միության կանոնադրական նպատակները լրագրողների իրավունքները պաշտպանելու առումով, որպեսզի Միության յուրաքանչյուր անդամ, յուրաքանչյուր լրագրող կարողանա իրավական աջակցություն ստանալ ոչ միայն կենտրոնական ապարատում, այլև տարածաշրջանային գրասենյակում»։
Ռուսաստանի դաշնության Լրագրողների միությունը և Իրավաբանների միությունը որոշել են համագործակցել։ Այժմ Ռուսաստանի բոլոր շրջաններում լրագրողները իրավական, իսկ իրավաբանները տեղեկատվական աջակցություն կստանան: Համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը և Իրավաբանների ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Գրուզդևը:
Վաղը, ապրիլի 10-ին, լրագրողների կենտրոնական տանը, Մոսկվայի, Նիկիտիի 8 ա հասցեում, ժամը 11: 30-ին, Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիան (ՌԻԱ) և Ռուսաստանի լրագրողների միությունը (ՌԼՄ) համագործակցության համաձայնագիր կստորագրեն:
«Սա ևս մեկ կարևոր քայլ է ուղղված Ռուսաստանում լրագրողների իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև հասարակությանը տեղեկացնելու լրագրողների շահերը պաշտպանելուն միտված իրավաբանների գործունեությանը», – ասել է Ռուսաստանի ժուռնալիստների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը:
«Սա կարևոր իրադարձություն է Ասոցիացիայի համար, որը վկայում է իրավաբանների և լրագրողների համատեղ աշխատանքի իրավական և արդար միջավայր ապահովելուն միտված ջանքերի միավորման մասին», – ասել է Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի խորհրդի նախագահ Վլադիմիր Գրուզդևը:
ՌԻԱ-ի և ՌԼՄ-ի լայն մասնաճյուղային ցանցը հնարավորություն կընձեռի, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ իրավական օգնություն ցույց տալ զանգվածային լրատվության միջոցների աշխատողներին Ռուսաստանի Դաշնությունում ցանկացած վայրում: