Վճարովի ավտոկայանատեղերի իրավախախտումները պետհամարանիշներով. որքա՞ն եք պարտք

Ինչպես գիտենք, Երևան քաղաքում այսուհետ գործում են վճարովի ավտոկայանատեղեր, իսկ վճարումները կատարվում անկանխիկ եղանակով:

Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի թիվ 563-Ն որոշմամբ սահմանվել են Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը:

Եվ այսպես.

Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրք վճարողները վճարումը կատարելու են անկանխիկ ձևով Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին` հետևյալ եղանակներով.

1. SMS վճարմամբ
1045 համարին / 100 դրամ 1 ժամի համար
5045 համարին / 500 դրամ 1 օրվա համար

2. բանկային և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով (Telcell, MegaPay, IDRAM, Mobidram)

3. էլեկտրոնային եղանակով (ArCA, Virtual ArCA, MasterCard, IDRAM)

Բանկային կամ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով փոխանցումը կատարվում է 900015211593 հաշվեհամարին, նպատակ դաշտում նշելով տրանսպորտային միջոցի պետհամարանիշը` լատինատառ, առանց միջակայքի

Այն դեպքում երբ տուրքի վճարումը կատարվում է SMS հաղոդագրության միջոցով, տրանսպորտային միջոցի պետհամարանիշը լրացվում է SMS հաղորդագրության դաշտում:

Վճարովի ավտոկայանատեղերի իրավախախտումները պետհամարանիշներով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել