ԿԳՆ-ի նախագծի համաձայն պետական քոլեջը և արհեստագործական պետական ուսումնարանը կմիաձուլվեն

Վաղը՝ ապրիլի 12-ին կառավարությունը որոշում կընդունի կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված նախագծի մասին։

Նախագծի հիմնավորման համաձայն ՀՀ կրթության և գիտության  նախարարության «Սևանի պետական քոլեջ» և ՀՀ ԿԳՆ «Սևանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն որպես՝ ՀՀ ԿԳՆ «Սևանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առեվտրային կազմակերպություն։ Սա կկատարվի կրթության ոլորտում գործող միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների թվաքանակի կրճատման և դրանց գործունեության օպտիմալացման (խոշորացման) նպատակով:

Նշենք, որ «Սևանի պետական բազմագործառութային քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց տրամադրելու դեպքում  կբարելավվեն շենքային պայմանները, հնարավորություն ընձեռնելով պահպանելով ուսուցանվող մասնագիտությունները, կներդրվեն մարզի աշխատաշուկայի պահանջներց ելնելով նոր մասնագիտություններ, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի մեկ հաստատության ներսում իրականացնել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 126-րդ հոդվածը սահմանում է. «Կազմակերպության վերակազմակերպումը, ինչպես նաև դրա նկատմամբ պարտավորական կամ այլ իրավունքներ ունեցող անձանց փոփոխությունը հիմք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե տեղի չի ունենում աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքների կրճատում:»:

Իսկ երկու կառույցների աշխատողները կհամարվեն ՀՀ ԿԳՆ «Սևանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներ:

Միաձուլման արդյունքում, նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես վարչական և ուսումնաօժանդակ:

ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսված օպտիմալացման (խոշորացման) արդյունքում` ուսումնական հաստատություններից վարչական, ուսումնաօժանդակ ու սպասարկող անձնակազմից կրճատվում է 5.8 հաստիքային միավոր: Նախարարությունը քայլեր կձեռնարկի աշխատանքից կրճատվածներին այլ ուսումնական հաստատություններում կամ միավորվող հաստատություններում դրույքաչափերի  տրոհմամբ` աշխատանքով ապահովելու համար:

Սակայն կրճատվածներից ոչ բոլորին հնարավոր կլինի ապահովել աշխատանքով, որը պայմանավորված է ուսումնական հաստատություններում թափուր աշխատատեղերի գրեթե բացակայությամբ, ինչպես նաև դրույքաչափերի նվազման հետևանքով` աշխատավարձերի նվազման դժգոհությամբ (ուսումնական հաստատություններում հիմնականում ստանում են նվազագույն չափի աշխատավարձ):

Օպտիմալացվող (խոշորացվող) ուսումնական հաստատությունների հաստիքների քանակի փոփոխություն կարող է կատարվել նաև 2018/2019 ուսումնական տարվա ընդունելության արդյունքից` կապված ուսանողների թվի նվազեցումից կամ ավելացումից:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել