Վարչապետի ընտրության հարցն Ազգային ժողովը կքննարկվի ապրիլի 17-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,-ասվում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել էր Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրն ունեցած հանդիպմանը, պատասխանել նաև ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին և նշել, որ պատոնաթող նախագահն է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն: