Նախագահի նոր նստավայրը…

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի Մաշտոցի պողոտա 47-ն է, իսկ վարչապետի նստավայրը տեղակայված է լինելու Բաղրամյան 26 հասցեում:

Նախագահի աշխատակազմի աշխատակիցների քանակը կլինի ոչ ավելի քան 180-ը:

Նախագահի աշխատակազմը կունենա պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով:

Պահուստային ֆոնդի միջոցները կտնօրինի նախագահը:

Արմեն Սարգսյանի ծառայողական առանձնատունը կգտնվի Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք):

Նա կունենա նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ: Կապահովվի հատուկ նշանակության ավտոտրանսպորտային միջոցով:

Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել