Ի՞նչ գույք ու եկամուտներ ունի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը

Այսօր՝ ապրիլի 9-ին, Արմեն Սարգսյանը ստանձնել է ՀՀ նախագահի պարտականությունները։

Հիշեցնենք, որ մինչ այս  նա զբաղեցում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Նա պաշտոնից ազատվել է  ապրիլի 5-ին։ Այս պաշտոնն Արմեն Սարգսյանը ստանձնել է 2013 թ-ի սեպտեմբերի 27-ին։

Ստորև ձեզ ենք ներկայացանում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած Արմեն Սարգսյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Դեսպանի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արմեն Սարգսյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել 3 անհատական բնակելի տուն, 2 բնակարան։ Նրա դրամական միջոցները` այդ օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն եվրո։

Ներկայացված տարեկան հայտարարագրերից տեղեկանում ենք, որ

  • 2014-ին Արմեն Սարգսյանը ձեռք է բերել Range Rover 4.4 L V8 մակնիշի ավտոմենքենա՝ 70․000 ֆունտ ստեռլինգով (շուրջ 47 միլիոն դրամ): Հարկային տարվա վերջին նրա դրամական միջոցները կազմել են 7 միլիոն 600 հազար եվրո։ 
  • 2015-ին նրա դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 6 միլիոն 150 հազար եվրո,
  • 2016-ին՝ 5 միլիոն 700 հազար եվրո։ 

Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, 2013 թվականի տարեսկզբին  հայտարարագրել է 950 հազար եվրո դրամական միջոցներ, իսկ տարեվերջին՝ 930 հազար եվրո։ Տարեկան հայտարարագրերից պարզ է դառնում, որ տարիների ընթացքում դրամական միջոցները գնալով նվազել են՝ կազմելով՝

  • 2014-ին՝ 900 հազար եվրո, 
  • 2015-ին՝ 850 հազար եվրո,
  • 2016-ին 780 հազար եվրո։

Նշենք, որ այս պահի դրությամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում նոր տվյալներ դեռևս հրապարակված չեն։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել