Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Նորընտիր նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը:

Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Քիչ առաջ հրապարակվեց նաև Արմեն Սարգսյանի ստորագրած առաջին հրամանագիրը, որի մեջ նշվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 212-րդ հոդվածը.

1. Ընդունել Կառավարության հրաժարականը։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել