Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության պետ, գնդապետ Աննա Մանթաշյանին քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պարգևատրվել է «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալով, Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ, փոգնդապետ Արման Բուդաղյանին շնորհվել է արդարադատության գնդապետի կոչում: ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, մայոր Վասիլ Սարգսյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» երրորդ աստիճանի մեդալով, եւս երկու քննիչ՝ Սուրեն Գասպարյանը եւ Արշակ Ղազարյանն ստացել են դրամական խրախուսում: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: