Հատուկ նշանակության վարչության ծառայողները բերման են ենթարկել սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին

Ապրիլի 9-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ հայտնաբերել ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Ա․Ա․-ն։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

28-ամյա Ավագյանը 2016 թվականի հոկտեմբերից հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով։
Մեղադրյալը կալանավորվել ու տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Լուսանկարները՝ ոստիկնությունից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել