Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նոր հրամաններ է ստորագրել, որով ուժը կորցրած է ճանաչել 2002 թվականի սեպտեմբերի 30-ին, 2004 թվականի սեպտեմբերի 27-ին, 2008 թվականի հոկտեմբերի 23-ին, 2009 թվականի մայիսի 22-ին, ինչպես նաև 2011 թվականի նոյեմբերի 29-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները:
Հրամանները ընդունվել են մարտի 6-ին, ուժի մեջ են մտել մարտի 7-ին:
Այս հրամանների հիմքում «Շենգավիթ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի դիմումներն են: