Ապրիլի 8-ին, ժամը 18:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:22-ին: Տան ննջասենյակում (15 քմ) այրվել է մեկ պահարան՝ գույքով և մեկ պատուհան:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: