Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Սերգեյ Կոպիրկինը նշանակվել է Հայաստանում դեսպան: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտոնական իրավական տեղեկատուից:
Նա այդ պաշտոնում կփոխարինի Իվան Վոլինկինին, որը Պուտինի մեկ այլ հրամանագրով ազատվել է ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանի պաշտոնից: Մինչ Հայաստանում դեսպան նշանակվելը Կոպիրկինը Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալն էր: