Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա` ապրիլի 5-ին նիստին հանրապետության գործադի մարմինների 2018 թվականի գործունեության վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց:
«Հանձնարարում եմ տանսհինգօրյա ժամկետում Հանրապետության գործադիր մամինների ղեկավարներին և մարզպետներին ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի առաջին եռամսյակում ըստ ոլորտի միջոցառումների, ծրագրերի գերակա խնդիրների և արդյունքների վերաբերյալ կատարողականները՝ նշելով նաև առաջիկայում նախատեսված հիմնական միջոցառումները և դրանց կատարման ուղղությամբ ձեռնարկած գործողությունները», – ասաց նա:
Վարչապետը հանձնարարեց տեղեկատվություն ներկայացնել՝ կատարված և ակնկալվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ։
Ալիսա Չիլինգարյան