Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փետրվար և մարտ ամիսների ընթացքում իրականացրել է 8306 բժշկասոցիալական փորձաքննություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ 22 տարածքային մարմինների կողմից 2018թ. փետրվար և մարտ ամիսների ընթացքում իրականացվել են 8306 բժշկասոցիալական փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 6507 (78,3%) անձի,հաշմանդամություն չի սահմանվել 1799 (21,7%) անձի:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 1810 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 1408 (77,8%) անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 402-ը (22,2%), որից որոշվել է թույլատրել երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետները՝ 83 (4,6%): Այս դեպքում հաշմանդամ չճանաչված  անձինք, այն հիվանդություն ունեցող անձինք են, ում մոտ դեռևս չի առաջացել օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում կամ ունեն աննշան խանգարում, որը չի հանգեցնում կենսագործունեության որևէ աստիճանի սահմանափակման, հետևաբար այս անձինք ունեն առողջապահական համակարգում բուժումներ և դեղորայք ստանալու կարիք, որպեսզի նրանց մոտ հիվանդությունը չխորանա, օրգանիզմի ֆունկցիաները չխանգարվեն և հետագայում անձը  հաշմանդամություն ձեռք չբերի:

Առաջին անգամ հաշմանդամ ճանաչվածները ըստ հաշմանդամության խմբերի`

  • I  խումբ` 77 (5,5%),
  • II  խումբ` 294 (20,9%)
  • III խումբ` 884 (62,7%)

«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանվել է 153 (10,9%) անձի:

Իրականացվել է 6496 անձի վերափորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 5099 անձի (78,5%), հաշմանդամ չեն ճանաչվել 1397-ը(21,5%):

Վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ ճանաչվածներն ըստ խմբերի՝

  • I   խումբ` 88 (1,7%)
  • II խումբ` 803 (15,7%)
  • III խումբ` 3.912 (76,8%)

«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանվել է 296 (5,8%) անձի:

Վերափորձաքննության արդյունքում

ա) ավելի թեթև հաշմանդամության խումբ է սահմանվել 285 անձի (5,9%)

բ) ավելի ծանր հաշմանդամության խումբ է սահմանվել 150 անձի (3,1%):

Բողոքարկվել է 232 որոշում, որից փոխվել է 4 որոշում (1,7%):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել