Մարտի 13-ի գիշերը ոստիկանության կենտրոնական բաժին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ երկու տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց՝ կտրած-ծակած վերքերով։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Դանակի հարվածները վնասել էին նրանց կենսական նշանակության օրգանները։ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց 2 կամ ավելի անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։
Կենտրոնի քրեական հետախույզները ժամերի ընթացքում բացահայտել են հանցագործությունը, պարզել կատարվածի հետ կապված մի շարք հանգամանքները։ Դեպի օրը ժամը 18։30-ի սահմաններում մի քանի հոգով, այդ թվում այն տղամարդիկ, ովքեր հետագայում դանակահարվել են՝ մայրաքաղաքի Վարդանանց փողոցում գտնվող ժամանցի վայրերից մեկում ալկոհոլ են օգտագործել։ Հավաքույթի նպատակը՝ նրանցից մեկի նոր գնած մեքենայի շնորհավորելն է եղել։
Հավաքույթից հետո տղամարդիկ քայլել են նույն փողոցում գտնվող իրենց տան բակ, որտեղ էլ կենցաղային հարցերի շուրջ վիճել են։ Վեճի ընթացքում Քաջիկ Ա․-ն կտրող-ծակող սուր առարկայով մի քանի անգամ հարվածել է իր մտերիմներին։ 32-ամյա Քաջիկ Ա․-ն հեռացել է դեպքի վայրից։
Իրավապահները, երբ իմացել են կատարվածի հանգամանքները, որոնց իսկությունը փաստական տվյալներով հիմնավորվել է, որոշում է կայացվել տղամարդում ներգրավվել որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Մարտի 27-ին նրանց մեղադրանք է առաջադրվել և հետախուզում հայտարարվել։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքների արդյունքում Քաջիկ Ա․-ն ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին։
Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է ու տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Դեպքի առթիվ հանգամանքները քննությամբ պարզվում են։