Ապրիլի 2-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» բանկային կազմակերպության վրա: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ահազանգը ստացվել է կազմակերպության անվտանգության աշխատակիցների կողմից:
Ավազակային հարձակում գործած անձը ձեռքին ունեցել է զենք և նռնակ: Սպառնացել է հաճախորդին և կազմակերպության աշխատակիցներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: