Քրեական գործ է հարուցվել Հյուսիսային պողոտում պայթյունի դեպքի առթիվ

Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող Բուրգեր Քինգ ՍՊԸ -ի արագ սննդի կետի խոհանոցում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը , որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից:

Նախնական վարկածի համաձայն՝ պայթել է գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը։ Պայթյունի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 8 մարդ, որոնցից մեկի՝ 8-ամյա աղջիկ երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Հավելենք սակայն, որ քիչ առաջ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել