Նախնական տվյալներով «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի): Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Ռուբինա Մարկոսյանին այս պահին վիրահատում են: Հիվանդանոցում է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լուսանկարը՝ Photolure-ի