Ոստիկանները 31 անչափահասների մոտ զենք են հայտնաբերել

Զնեք կրելու համար 2017թ-ի ընթացքում քրեական պատասխանատվության է ենթարկվել 20 անչափահաս, նույն ցուցանիշը նաև գրանցվել էր 2016թ-ին: Այս վիճակագրությունը ներկայացնում է ՔՀԳՎ 3-րդ վարության պետ Նելլի Դուրյանը: Զենքը հիմնականում սուր կտրող-ծակող գործիքների տեսքով է եղել:

«2018 թ-ի անցած ժամանակահատվածում ոստիկանների կողմից հայտնաբերվել է 31 անչափահաս, որոնք իրենց մոտ ունեցել են դանակ և կռփազենքեր»,-նշել է Նելլի Դուրյանը: Այս 31 զենքերից 17-ը կտրող-ծակող գործիք է եղել, 12-ը՝ կռփազենք, 2-ը՝ մահակ:

Մանրամասները՝ ոստիկանության տեսնյութում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել