Նախագահի հրամանագրով բարձրաստիճան երկու ոստիկան է պարգևատրվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 30-ին ստորագրած հրամանագրի համաձայն ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել ՀՀ ԿԱ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ N զորամաս) հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանը: 

Մեկ այլ հրամանագրի համաձայն ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել