«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալներ՝ նախագահի հրամանագրով

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց, ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով է պարգևատրել.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Առաքելյանին,

ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանին,

ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի (թիվ N զորամաս) հրամանատար, գնդապետ Բագրատ Պողոսյանին, 

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Գնել Ղիմոյանին, 

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանին, 

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարթենյանին, 

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Առաքելյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել