Պարգևատրվել են ոստիկանության երեք վարչության պետեր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 30-ին հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց ոստիկանության օրվա առթիվ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Երախտագիտության մեդալով են պարգևատրվել.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը,

ՀՀ ԿԱ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը,

ՀՀ ԿԱ Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետի տեղակալ – միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել