ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 30-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը և 7-րդ մասի «ա» կետը՝ որոշում եմ.
Յուրիկ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամի պաշտոնից»: