ՄԻՊ-ը հրապարակել է իրավական չափանիշներ՝ լրագրողների և պետական մարմինների համար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրավական չափանիշներ լրագրողի՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ ստանալու հարցման և այդ առնչությամբ պետական մարմնի պարտականությանվերաբերյալ:

Թեմայի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին լրատվական գործունեություն իրականացնող մի շարք անձինք և լրագրողներ հասցեագրել են հարցադրումներ՝ կապված հայցվող տեղեկությունների տրամադրումը պետական մարմինների կողմից մերժելու իրավաչափության հետ:

Ներկայացված իրավիճակների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարձրացված հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է իրականացնել իրավական ուսումնասիրություն և դրա արդյունքում նախանշել կոնկրետ չափանիշներ, որոնք պետք է կիրառելի լինեն լրագրողի՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ հայցելիս և պետական մարմնի՝ դրանց տրամադրման հարցը քննարկելիս:

Պաշտպանի իրավական չափանիշներին ծանոթացեք ստորև՝

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել