Վանաձորում, գիշերը 03:30-ին դիմակավորված անհայտ անձը զենքի սպառնալիքով ավազակային հարձակում է իրականացրել Վանաձորի Առափնյա 10 հասցեում գործող գազալցակայանի վրա: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Զենքի սպառնալիքով դիմակավորված անհայտ անձը դրամարկղից գողացել է խոշոր չափի գումար ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: