Սերժ Սարգսյանը դադարեցրել է վճռաբեկ դատարանի դատավորի լիազորությունները

Այսօր՝ մարտի 29-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր ստորագրել, որով դադարեցրել է ճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ելենա ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ լիազորությունները:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 27-ի ԱԽ-8-Ո-6 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ելենա ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ լիազորությունները 2018 թվականի մարտի 31-ից համարել դադարած»,-նշված է եղել հրամանգրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել