Beeline-ը կփոխհատուցի բոլոր բաժանորդների կորուստները

Beeline-ը հայտարարում է արտասահմանյան զանգերից տուժած հաճախորդներին փոխհատուցում տրամադրելու մասին։

Փոխհատուցվելու են բոլոր բաժանորդների կորուստները, ովքեր մարտի 23-ին և 24-ին զանգեր են ստացել արտասահմանից և հետ են զանգահարել՝ կորցնելով գումար։

«Beeline-ի համար շատ կարևոր է բաժանորդների անվտանգությունն ու ապահովությունը, և մենք ամեն բան անում ենք իրենց շահերի պաշտպանության համար։ Սակայն նման խարդախությունները մենք չենք կարող կանխարգելել, քանի որ դրա համար ստիպված կլինենք սահմանափակել արտասահմանյան զանգեր կատարելու բաժանորդների հնարավորությունը։ Այժմ, հոգ տանելով մեր բաժանորդների մասին՝ մենք որոշել ենք մեզ վրա վերցնել այս հարվածը և փոխհատուցել նրանց կորուստները։ Եվս մեկ անգամ հորդորում եմ բոլորին ուշադիր լինել և խուսափել անծանոթ համարներին զանգահարելուց», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ վերջերս՝ առավելապես մարտի 23-ին և 24-ին Beeline-ի բաժանորդները դրամաշորթների կողմից զանգվածային զանգեր են ստացել արտասահմանից, իսկ հետ զանգահարելու դեպքում նրանց հաշվից գանձվել են խոշոր գումարներ։

Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս խուսափել անծանոթ համարներին զանգահարելուց։ Ավելի մանրամասն բջջային ցանցում և ինտերնետում անվտանգության կանոններին կարելի է ծանոթանալ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել