Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հովհաննես Նավասարդյանին:
Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից։
ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ Հովհաննես Նավասարդյանի անցած աշխատանքային ուղին վկայում է, որ նա կկարողանա տեսչական մարմնի ղեկավարումն այնպես իրականացնել, որպեսզի կառույցի գործունեության նոր մակարդակ ապահովվի։ «Կարծում եմ` նա իր լիազորությունների շրջանակում նաև հանդես կգա նախաձեռնություններով թե՛ օրենսդրական դաշտի կատարելագործման, թե՛ համանման կառույցների հետ արդյունավետ համագործակցության ապահովման ուղղությամբ»,-ասել է նախարար Ալթունյանը` տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին և աշխատակազմին մաղթելով բեղուն աշխատանք:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը նշել է, որ այժմ երկրի համար ավելի է կարևորվում տեսչական մարմինների դերը։ «Կառույցը թևակոխում է ձևավորման վերջնական փուլ, և վստահ եմ, որ Հովհաննես Նավասարդյանի արդյունավետ կառավարման շնորհիվ կառույցի գործունեությունը կարժանանա և՛ երկրի իշխանությունների, և՛ բնակչության հավանությանը»:
ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանը շնորհակալություն է հայտնել վստահության և բարեմաղթանքների համար՝ հավելելով, որ ամեն կերպ կփորձեն արդարացնել ցուցաբերված վստահությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. մարտի 27-ի N 303-Ա որոշմամբ Հովհաննես Նավասարդյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավար։