ԴԱՀԿ-ն այևս չի կարողանա բռնագանձում կատարել մի շարք զինծառայողների դրամական ապահովման վրա

Այսօր՝ մարտի 29-ին կայացած կառավարության նիստի ժամանակ գործադիրը հավանության արժանացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանը ներկայացրած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
«Սահմանվում է, որ բռնագանձում չի կարող տարածվել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային, ինչպես նաև կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ու ռազմաուսումնական հաստատություններ ու ոստիկանական ուսումնական հաստատություներում սովորող կուրսանտների դրամական ապահովության և «Ես եմ» ծրագրով տրվող պատվո վճարների վրա», – ասաց Արտակ Դավթյանը։
Այս մասին այլ մանրամասները՝ տեսանյութում․
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել