Աղբահանության պայմանագրի կնքման ու հավաքագրման մասով պայմանագրերի թիվը բավարար ու ընդունելի չէ․ վարչապետ

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է «Մաքուր Հայաստան» ծրագրի շարունակությանը:
Նա հայտնեց, որ 2017 թվականի փետրվարի 16-ին մեկնարկեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի շրջանակներում ընգրկված գործողությունների ծրագիրը տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվել են որոշ աշխատանքներ:
«Արդյունքում մենք ունեցել ենք հետևյալ պատկերը. 2018թ-ի մարտի դրությամբ 2031 աղբահանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել է 1622-ը, դեռևս փակման են ենթակա 108-ը։ Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույպես նշանակվել են ծրագրի պատասխանատուներ: Աղբահանության պայմանագրի կնքման ու հավաքագրման մասով պայմանագրերի թիվը, չնայած՝ առկա դրական զարգացումների՝ դեռևս բավարար ու ընդունելի չէ», – ասաց Կարեն Կարապետյանը:
Կարապետյանի խոսքով, դեռևս առկա է համակարգված նոր միջոցառումների անհրաժեշտություն, ինչպես նաև ընթացիկ, սեզոնային խնդիրների լուծման կարիք:
Վարչապետը տարածաքային կառավարման և զարգացման նախարարին և մարզպետներին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին ու համայնքների ղեկավարներին առաջարկեց 10-օրյա ժամկետում՝ համագործակցելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հետ, մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի նոր գործողությունների ծրագիր, սահմանելով հստակ ժամանակացույց՝ ըստ ոլորտների գորոծղությունների պատասխանաուներ՝ միաժամանակ ընդգրկելով բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությունն ու օժանդակությունը։
«Ծրագիրը մշակելիս նախատեսել, որ իրավաբանական աձանց հետ աղբահանության պայմանագրերն ավարտին հասցնել հունիսի մեկը, և թերությունների դեպքում կկիրառվեն համապատասխան միջոցներ։ Հարկավոր է նախատեսել նաև, տարվա կտրվածքով առնվազն 4 շաբաթօրյակների գրաֆիկ, ինչպես նաև ուշադրություն դարձնել առաջիկայում նախատեսված համապատասխան միջոցառումներին, զբոսաշրջային ուղղություններին, պատմամշակութային տարածքներին և բնական ու պատմական հուշարձանների տարածքները մաքուր պահելու գործողություններին»,-նշեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարեց տարածաքային կառավարման և զարգացման նախարարին մինչև ապրիլի 15-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել այն ժամանակացույցը, որով  ապահովել ապրիլի 14-ին համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված համապատասխան նախապատրաստական աշխատանքները:
Ալիսա Չիլինգարյան 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել