Նոր լեռնադահուկային կենտրոն կստեղծվի

Կառավարությունը թույլատրել է «Մայմեխ սկի ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը Լոռու մարզում 584 հեկտար տարածքում իրականացնել օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն` կատարել չափագրումներ, նկարահանումներ և կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները:

Օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության իրականացման ժամկետը երկու ամիս է սահմանվել:

Նշենք, որ ընկերությունը այդ վայրում լեռնադահուկային կենտրոն կստեղծի:

Որոշումն ընդունվել է մարտի 6-ին, սակայն չափագրման աշխատանքների մեկնարկը կտրվի այսօր՝ մարտի 29-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել