Կարեն Կարապետյանին փոքր և միջին դեղագործական ընկերություններից նամակ է ուղղվել

ՀՀ վարչապետին բաց նամակով են դիմել փոքր և միջին դեղագործական ընկերությունները։

Նամակի մեջ մասնավորապես նվում է․

«Կառավարությունը ներկայացնում է աջակցություն փոքր և միջին բիզնեսին, բայց իրականում կատարում է լրիվ հակառակը, մասնավորապես․

Ձեզ եմ դիմում ՀՀ-ում դեղագործական գործունեությամբ զբաղվող փոքր և միջին ընկերությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների անունից:

Հիշեցնեմ, որ ՀՀ-ում գործում է շուրջ 1600 դեղատներ, որոնցից շուրջ 400-ը պատկանում են խոշոր մեծածախ ընկերություններին, իսկ մնացածը պատկանում են մանրածախ ոլորտում գործող փոքր և միջին ընկերություններին և/կամ անհատ ձեռներեցներին:

Շատ ողջունելի էր ՀՀ Վարչապետի փետրվարի 8-ին կայացած հանդիպումը դեղագործական գործունեության ոլորտի ներկայացուցիչների հետ, քանի որ առկա են ոլորտի հետ կապված շատ բազմակի խնդիրներ: Ցավոք տվյալ հանդիպման  բոլոր հրավիրվածները հանդիսանում էին ՀՀ-ում գործող խոշոր դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում արտադրողներ, իսկ փոքր և միջին դեղատների ոչ մի ներկայացուցիչ կամ անհատ հրավիրված չէր, մինչդեռ ՀՀ-ում լիցենզավորված  դեղատներից շուրջ 1200-ը հանդիսանում են փոքր և միջին դեղատնային գործունեություն իրականացնողները:

Սույն դիմումի հիմք հանդիսացավ այն հանգամանքը, որ արդեն իսկ շրջանառվում է «Դեղերի մասին» նոր օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/projects/8): Տվյալ նախագծի բոլոր հոդվածները ընդունելի են, բացառությամբ հոդված 8-ից. Մասնավորապես, ըստ նախագծի առաջարկվում է «Դեղեր մասին» ՀՀ  օրենքի երկու դրույթների ուժի մեջ մտնելը տեղափոխել 2025թ.-ի հունվարի մեկը, որը անընդունելի է մի շարք հիմնավորումներով:

Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով.

«4) 21-րդ հոդվածի 16-րդ մասի և 25-րդ հոդվածի 12-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի մեկից:»:

Այսինքն.

Հոդված 21. Դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի եւ դեղաբուսական հումքի ներմուծումը  եւ արտահանումը

  1. Դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարող իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն:

Հոդված 25. Դեղերի մանրածախ իրացումը

  1. Դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող անձը չի կարող իրականացնել դեղերի մեծածախ իրացում` դեղատնային գործունեության լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում՝ լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում):

Ներկայացնում եմ  օրենսդրական տվյալ փոփոխության անընդունելության հիմնավորումները.

  1. Մեծածախ խոշոր ընկերությունների գնային քաղաքականությունը
  • Մի շարք խոշոր դեղագործական ընկերություններ, որոնք դեղորայքի շուկայում իրականացնում են թե մեծածախ, թե մանրածախ առևտուր, իրենց իսկ դեղատներում սահմանում են դեղորայքի և պարագաների  համար այնպիսի գներ, որոնք աննշան են տարբերվում մեծածախ գներից՝ մեծածախից մանրածախի հավելագինը կազմում է մոտ 5 տոկոս։ Այսինքն, եթե որևէ անհատ ձեռներեց՝ դեղատունը  աշխատում է շրջանառության հարկով, որը ՀՀ-ում կազմում է մինչև 5 տոկոս, ապա իր դեղատանը նա  պետք է սահմանի ավելի բարձր հավելագին, որպեսզի կարողանա շահույթ ստանա։ Գաղտնիք չէ, որ մանրածախ առևտրի բնագավառում, մասնավորապես դեղատներում որպեսզի շահույթ ապահովես, պետք է առնվազն 15-20 տոկոս վրադիր նախատեսվի մեծածախ գներից ելնելով, բայց փաստացի այն կիրառելի չէ, ելնելով մեծածախով զբաղվող ընկերությունների քաղաքականությունից:  Այսինքն, մեծածախ ընկերությունները իրենց գերշահույթները ապահովում են մեծածախ վաճառքից, իսկ իրենց իսկ մանրածախով իրացումը ապահովում է մեծածախի անուղակի  զուտ շրջանառություն: Չդիմանալով ցանցային դեղատների հետ անարդար մրցակցությանը՝ նման դեղատները ֆինանսական խնդիրներից ելնելով փակվում են։   Այդ քաղաքականությունը շուկա գրավելու համար իրականացվում է միտումնավոր, որպեսզի փոքր և միջին դեղատները փակվեն, որը տեղի է ունենում տվյալ պահին:

    Փոքր եւ միջին  ձեռներեցները կարծում էին, թե տվյալ խնդիրը կլուծվի «Դեղերի մասին» նոր օրենքի գործարկումից հետո, որի դրույթներից մեկը պահանջում է մեծածախ ու մանրածախ առեւտրի տարանջատում։ Օրենքի տվյալ դրույթի իրականացման համար Կառավարությունը պետք է ընդունի համապատասխան նորմատիվային ակտեր ու դա պլանավորվում էր անել դեռ 2017-ին։ Դա չի արվել ու օրենքի տվյալ կետը միայն թղթի վրա է մնացել։ Իսկ հիմա արդեն օրենսդրական փոփոխության տեսքով այդ կետը հանվելու է գործող օրենքից եւ դրա իրականացումը լոբինգ է արվում խոշոր մեծածախ ընկերությունների կողմից:

  1. Մեծածախ խոշոր ընկերությունների փոքր և միջին դեղատներին շուկայից դուրս մղելու քաղաքականությունը

Խոշոր դեղագործական ընկերություններ, տվյալ պահին քաղաքականություն են  վարում, նաւ առ այն, որ փոքր և միջին  ձեռներեցների գործունեության վայրի հարեւանությամբ սկսում են նույն գործունեությունը իրականացնել, ինչպես նաև կիրառել ցածր գնային քաղաքականություն, որի մասին արդեն իսկ նշել եմ: Այս ամենը բերում է նրան, որ փոքր եւ միջին  դեղատները անհավասար մրցակցային դաշտի շնորհիվ դուրս են մղվում:

Ամփոփելով վերոգրյալ, փոքր և միջին  դեղատները գտնում են, որ բացարձակապես անթույլատրելի է «Դեղերի մասին» նոր օրենքի փոփոխության այդ հոդվածի մասով, այսինքն պետք է հնարավորինս սեղմ ժամկետում կիրառելի դարձնել գործող օրենքի  21-րդ հոդվածի 16-րդ մասը և 25-րդ հոդվածի 12-րդ մասը:

  1. ԵԱՏՄ անդամ երկրներում դեղերի մեծածախ և մանրածախ առևտուր առանձնացված է:

Անհասկանալի է թե ինչպես շրջանառության մեջ դրվում օրենքի փոփոխություն, մասնավորապես՝ «Դեղերի մասին » ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մասի և 25-րդ հոդվածի 12-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի մեկից, որով վերջինների կիրառությունը հետաձգվում է մինչեւ 2025թ.-ը: Այնինչ ԵԱՏՄ պայմանագրով և կանոնակարգերով, ԵԱՏՄ տարածքում մինչեւ 2021 թ.-ը դեղերի շրջանառությունը կարգավորող բոլոր նորմատիվները պետք է լինի միասնական: Այսինքն, եթե ԵԱՏՄ երկրներում դեղերի մեծածախ և մանրածախ առևտուր  առանձնացված են, ապա չի կարող ՀՀ-ում լինել միասնական:

ՀՀ-ում փոքր և միջին գործող դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունները և անհատ ձեռներեցները «Դեղերի մասին» ՀՀ օրենքի փոփոխության վերոնշյալ դրույթի ընդունման արդյունքում կունենան մեծ ֆինանսական խնդիրներ, քանի որ արհեստականորեն դուրս կմնան առողջ մրցակցությունից,  ինչը կհանգեցնի դեղատների փակմանը, որը տվյալ պահին արդեն իսկ իրականանում է :

Հիմնվելով  վերոգրյալի վրա,

Խնդրում ենք

  1. Ձեր հանձնարարականը համապատասխան ստորաբաժանմանը, ներկայացված խնդիրները ուսումնասիրելու համար:
  2. Վերանայել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը, հանել նախագծում ներառված այն հոդվածը, որը վերաբերվում է այդ օրենքի  21-րդ հոդվածի 16-րդ մասին և 25-րդ հոդվածի 12-րդ մասին:
  3. Դեղագործական ոլորտին վերաբերվող հարցերի քննարկման ժամանակ կողմ դարձնել փոքր և միջին դեղատների՝ սուբյեկտների ներկայացուցիչներին ներգրավել քննարկումներին, որը հնարավորություն կստեղծի ներկայանալ խոշոր ընկերությունների հետ մի հարթության վրա:

Հարգանքներով՝

  1. «Ֆարմալայք» ՍՊԸ
  2. «Ֆարմինես» ՍՊԸ
  3. «Ֆարմաքս» ՍՊԸ
  4. «Ակրաս» ՍՊԸ
  5. «Ֆարմաշ» ՍՊԸ
  6. «Բոլյուս» ՍՊԸ
  7. «Լիվա Ֆարմ» ՍՊԸ
  8. «Ռոյալ ֆարմ» ՍՊԸ
  9. «Խաչունց Գրուպ» ՍՊԸ
  10. «Լեվոն եվ Լամարա» ՍՊԸ
  11. «Կարեն Խաչիկյան» ՍՊԸ
  12. «Իռեն-Էմմա» ՍՊԸ
  13. «Խաչվար» ՍՊԸ
  14. «Լիտիան» ՍՊԸ
  15. «Մեդ տուր սերվիս» ՍՊԸ
  16. «Ստանդարտ Մեդիքլ» ՍՊԸ
  17. «Անի եւ Գառնի» ՍՊԸ
  18. «Ջուլի Ֆարմ» ՍՊԸ
  19. «Մեժ Ֆարմ» ՍՊԸ
  20. «ԵԼ ՎԻ» ՍՊԸ
  21. «Նաս Գրուպ» ՍՊԸ
  22. «Հայկ-95» ՍՊԸ
  23. «Ասպուրակ» ՍՊԸ
  24. Ա/Ձ Նելլի Գալոյան
  25. Ա/Ձ Վարդանուշ Միքայելյան
  26. Ա/Ձ Աննա Բաբաջանյան
  27. Ա/Ձ Զվարթ Մկրտչյան

ինչպես նաև այլ դեղատներ Ներկայացուցիչներ»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել