Աշխատանքից ազատվել է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։
Այս մասին նա գրել է․ «Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, գործընկերներ. տեղեկացնեմ, որ այսօրվանից անցել եմ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի: Շնորհակալ եմ յոթամյա համագործակցության համար»:
Նշենք, որ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը։