Այսօր առավոտյան Կեմերովոյի բնակիչները մարզպետարանի շենքի մոտ մասշտաբային հանրահավաք են կազմակերպել «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունենցած հրդեհի պատճառով: Այս մասին հայտնում է «Ինտերֆակս» լրատվական կայքը:
Նշենք, որ պատահարի հետևանքով զոհվել է 64 մարդ:
Ցուցարարները պահանջում են շրջանի ղեկավարից հայտնել ողբերգության զոհերի ճիշտ թիվը: Մյուսները դժգոհ են, որ հրդեհի մարմանը փոքր թվով փրկարարներ են մասնակցել:
«Մեդուզան» հայտնում է, որ ցուցարարները որոշել են ինքնուրույն հաշվել առևտրի կենտրոնի հրդեհի զոհերի թիվը, որից հետո հանրահավաքի մասնակիցները պահանջել են, որ իրենց հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը Կեմերովո է ժամանել մարտի 27-ին: