ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում գործում է արագ սպասարկման գրասենյակ, որտեղ քաղաքացին կարող է կատարել վճարումներ՝ ըստ հարուցված կատարողական վարույթների: Վճարումներ կարող են կատարվել ինչպես բանկերի, IDRAM-ի, այնպես էլ EASYPAY-ի, TELCELL-ի ու MOBIDRAM-ի տերմինալների միջոցով:
Եթե քաղաքացին վճարել է կատարողական վարույթով բռնագանձման ենթակա ամբողջ գումարը, և արգելանքերը պահպանվել են, ապա անհրաժեշտ է կապ հաստատել հարկադիր կատարողի հետ և ճշտել պատճառները (հնարավոր է, որ միևնույն անձի այլ պարտքերի բռնագանձման համար ևս հարուցված լինեն կատարողական վարույթներ):
Եթե հնարավոր չէ կապ հաստատել հարկադիր կատարողի հետ, անհրաժեշտ է զանգահարել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության թեժ գիծ 060-570-435 հեռախոսահամարով և ներկայացնել խնդիրը: Եթե առաջարկվող լուծումը չի գոհացնում դիմողին, վերջինս կարող է գրությամբ իր խնդիրը ներկայացնել հարկադիր կատարողի վերադաս մարմին: