Հաջողվել է կատարել  17 դիակի ճանաչում. զոհերի թվում կան երեխաներ

Կեմերովոյի շրջանի «Զիմնյայա վիշնյա»  առևտրի կենտրոնում, վերջնական տվյալներով, 8 երեխա է զոհվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը:

Տեղական ժամանակով 19:00 հաջողվել է կատարել  17 դիակի ճանաչում: Անուններով ցուցակը փակցվել է դպրոցի պատին, որտեղ տեղակայված է օպերատիվ շտաբը:

Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել կիրակի օրը, զոհվել է 64 մարդ: Տասնյակ վիրավորներ շարունակում են մնալ հիվանդանոցներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել