Նախաամուսնական K-1 վիզան ոչ-ներգաղթային վիզա է, որը տրամադրվում է ԱՄՆ քաղաքացու օտարերկրացի հարսնացուին/փեսացուին: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
K-1 վիզայով օտարերկրացին կարող է ժամանել Միացյալ Նահանգներ և ամուսնանալ իր հովանավոր ԱՄՆ քաղաքացու հետ՝ ժամանումից հետո 90 օրվա ընթացքում: Նախաամուսնական վիզաների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք https://usvisas.state.gov կայքը: