Շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Մարտի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց:

Այս մասին հայտնում են ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից:

Բացի վերոնշյալ խախտումներից, մարտի 19-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում, հետախուզական թռիչքներ իրականացնելու նպատակով, հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարք, որը ժամանակին հավաստանշվել ու խոցվել է ՊԲ դիրքապահ զինծառայողների կողմից:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն  պահպանել առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել