Կլրացվեն դատական կարգադրիչների իրավական և սոցիալական երաշխիքները

2018 թվականի փետրվարի 7-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Դատական օրենսգրքի ընդունմամբ սահմանվեց, որ ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգիրքը, որի 7-րդ գլխում ամրագրված են դատական կարգադրիչներին առնչվող իրավակարգավորումներ: Այս մասին նշավում է արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկմանը ներկայացված նախագծի հիմնավորման մեջ։

Նշենք, որ միաժամանակ սրան, Դատական օրենսգրքի «Ծառայությունը Դատական դեպարտամենտում» վերտառությամբ 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ դատական և դատական կարգադրիչների ծառայություններին վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:

Վերոշարադրյալը վկայում է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:

«Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է․

  • սահմանվել են Դատական դեպարտամենտում դատական ծառայության և դա­տական կարգադրիչների ծառայության կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները, դատական ծառայողների և դատական կարգադրիչների կարգավիճակը.
  • ամրագրվել են Դատական դեպարտամենտում իրականացվող ծառայության այլ տեսակները.
  • նախատեսվել են Դատական դեպարտամենտի ղեկավարի և նրա առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվող անձին ներկայացվող պահանջները, ինչպես նաև վերանայվել են վերջիններիս լիազորությունները.
  • լրացվել են դատական կարգադրիչների իրավական և սոցիալական երաշխիքները և այլն:

Հավելենք, որ նախագծի մշակմանն օժանդակել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում ձևավորված փորձագիտական խումբը  և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել