Կսահմանվեն այն ուսումնական հաստատությունները, որտեղ քաղաքացիները կանցնեն զինվորական պատրաստություն

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից շրջանառության է դրել մի նախագիծ, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Բուհերում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թ-ի մայիսի 19-ի N 232 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։

Նախագծի հիմնավորման համաձայն, մինչև 2017թ-ի դեկտեմբերին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվել են ՀՀ կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի N 232 որոշմամբ, որի պահանջների համաձայն քաղաքացիները ռազմական պատրաստություն անցնում էին բուհի ռազմական ամբիոնում, իսկ նոր իրավակարգավորման շրջանակներում նախատեսվում է օրենքով սահմանված դեպքերում զինվորական պատրաստություն անցնելու գործընթացն իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում:

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում քաղաքացիների կողմից օրենքով սահմանված դեպքերում զինվորական պատրաստություն անցնելու գործընթացի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության այն ռազմաուսումնական հաստատությունները, որոնցում օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիներն անցնելու են զինվորական պատրաստություն, զինվորական պատրաստություն անցնելու պայմանները և ժամկետները, զինվորական պատրաստության կազմակերպման ընթացքը և ավարտը, քաղաքացիներին զինվորական պատրաստությունից ազատելու և/կամ հեռացնելու պայմանները:

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի քաղաքացիների կողմից օրենքով սահմանված դեպքերում զինվորական պատրաստություն անցնելու գործընթացի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել