Արտոնագրային հարկի հաշվարկման փոփոխություններ՝ ավտոբուսով և միկորավտոբուսով ուղևորափոխադրումների համար

Այս տարվա փետրվարի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանը օրենք է ստորագրել, որով փոփոխւթյուններ և լրացում է կատարվել Հարկային օրենսգրքում։

Այսպիսով, պետական կառավարման մարմինների և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այն ծառայությունների մատուցումը, որոնց համար օրենքով սահմանված է պետական տուրքի և (կամ) տեղական տուրքի վճարում, ինչպես նաև պետական կառավարչական և (կամ) համայնքային կառավարչական հիմնարկների կողմից ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումն այն մասով, որից հասույթը հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին: Սույն կետի կիրառության իմաստով՝ հասույթի կամ դրա մի մասի հաշվեգրումը պետական կամ համայնքների բյուջեների օգտին պետք է հիմնավորվի դրանց համապատասխան գանձապետական հաշվին փոխանցմամբ:

Փոփոխություն է կատարվել օրենսգրքի 276-րդ հոդվածը, որով սահմանվում է արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերը, ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումները, եթե հարկ վճարողը, Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, ներկայացրել է հայտարարություն՝ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին: Սույն կետով սահմանված դեպքում հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը հարկ վճարողը համարվում է ԱԱՀ վճարող:

Արտոնագրային հարկ վճարողները արտոնագրային հարկը հաշվարկում են հետևյալ ամսական դրույքաչափերով․

«Ավտոբուսով ուղևորափոխադրում

ավտոբուսների քանակ

1800 դրամ

Միկրոավտոբուսով ուղևորափոխադրում

միկրոավտոբուսների քանակ

2300 դրամ».

Նշենք նաև, որ փոփոխություն է կատարվել օրենսգքրի 279-րդ հոդվածում, որով սահմանվում է արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցները։

Այսպիսով, միայն մեկ հաշվետու ամիս ներառող հաշվետու ժամանակաշրջանի, ինչպես նաև ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով իրականացվող ուղևորափոխադրումների գործունեության մասով մեկից ավելի հաշվետու ամիսներ ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար արտոնագրային հարկի հաշվարկման նպատակով արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը սահմանվում է 1.0: Մեկից ավելի հաշվետու ամիսներ ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար (բացառությամբ ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների գործունեության տեսակի) արտոնագրային հարկի հաշվարկման գործակիցը որոշվում է մեկ հաշվետու ամսվա համար սահմանված 1.0 գործակիցը նվազեցնելով հաշվետու ժամանակաշրջանում ներառված մեկից ավելի հաշվետու ամիսների քանակի և 0.02-ի արտադրյալի չափով.

երթուղու հետ կապված՝ ավտոբուսներով և (կամ) միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների համար սահմանվում են՝

ա. երկու քաղաքների միջև, բացառությամբ Երևան քաղաքի (այսուհետ` միջքաղաքային)՝ 1.0,

բ. Երևան քաղաքի հետ՝ 1.2,

գ. ներմարզային՝ բացառությամբ միջքաղաքայինի և ներքաղաքայինի՝

  • – Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում՝ 0.75,
  • – այլ մարզերում՝ 0.5,

դ. ներքաղաքային՝

  • – Երևան քաղաքում՝ 1.0,
  • – Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ 0.9,
  • – մնացած քաղաքներում՝ 0.8:

Միևնույն հաշվետու ժամանակաշրջանում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով միջմարզային (բացառությամբ միջքաղաքայինի և Երևան քաղաքի հետ) երթուղիներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար սույն կետի «գ» ենթակետով սահմանված գործակիցներից առավելագույնը:

Նշենք, որ օրենքն ուժի մեջ է մտել մարտի 17-ից։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել