Ազգային անվտանգության ծառայությունը կանխել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ներկրման հերթական դեպքը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից:
Պարզվել է, որ Իրանի քաղաքացի Լ.Ս.-ն Մեղրիի հատվածում մոտեցել է հայ-իրանական սահմանագծին և հայկական կողմում իրեն նախապես սպասող ՀՀ քաղաքացիներ Գ.Հ.-ի և Է.Հ.-ի ուղղությամբ` ինժեներա-տեխնիկական կառույցների փշալարերի վրայով, նետել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցով 2 փաթեթ: Փաթեթները ՀՀ քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով փորձել են դրանք տեղափոխել, սակայն բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշված ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են:
Կատարվում է քննություն:
Ըստ օպերատիվ աղբյուրների` հայտնաբերված «ափիոն» տեսակի թմրամիջոցի արժեքը «սև շուկայում» կարող է կազմել շուրջ 70 մլն դրամ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ
նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով՝
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։