Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինները և ընտանիքում բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող օրենքով սահմանված հատուկ կառույցները՝ աջակցության կենտրոնները և ապաստարանները իրականացնում են ընտանիքում բռնության դեպքերի հաշվառում: Այս մասին նոր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նոր նախագիծ է տեղադրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմիններն են.
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ ոստիկանություն),
- Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ՝ քննչական կոմիտե),
- Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը (այսուհետ՝ հատուկ քննչական ծառայություն),
- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը (այսուհետ՝ գլխավոր դատախազություն),
- Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը (այսուհետ՝ դատական դեպարտամենտ):
Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ Լիազոր մարմին):
Լիազոր մարմինն իրականացնում է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում՝ հիմք ընդունելով ոստիկանության և աջակցության կենտրոն(ներ)ի կողմից ստացված վիճակագրությունը:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպություններն իրենց լիազորություններն իրականացնելիս ընտանիքում բռնության դեպքերի մասին իրենց հայտնի դարձած տեղեկությունները փոխանցում են ոստիկանություն:
Խնամակալության և հոգաբարձության մարմինները, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը անձանց (այդ թվում՝ անչափահասների, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց) նկատմամբ ընտանիքում բռնության գործադրման (կամ դրա իրական սպառնալիքի մասին) մասին տեղեկությունները ներկայացնում են ոստիկանություն:
Ոստիկանությունն ընտանիքում բռնության դեպքերի հաշվառումն իրականացնում է՝ հիմք ընդունելով ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում մասնագիտացված ստորաբաժանման ծառայողի կողմից կայացված նախազգուշացման և անհետաձգելի միջամտության մասին պատճառաբանված որոշումները:
Ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքի համար ոստիկանության կողմից լրացվում է հաշվառման քարտ՝ համաձայն սույն հավելվածին կից N 1 ձևի, որում գրանցվում են նաև գլխավոր դատախազության և դատական դեպարտամենտի կողմից ընտանիքում բռնության յուրաքանչյուր գործով ստացված տեղեկությունները:
Գլխավոր դատախազությունում ընտանիքում բռնության գործերով վիճակագրական տեղեկությունները ձևավորվում են քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տվյալների հիման վրա:
Դատական դեպարտամենտի կողմից ընտանիքում բռնության գործերի հաշվառումն իրականացվում է՝ հիմք ընդունելով դատարանների կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած պաշտպանական որոշումները և քրեական գործերով դատական ակտերը:
Գլխավոր դատախազության և դատական դեպարտամենտի կողմից ընտանիքում բռնության յուրաքանչյուր գործով հավաքագրված տեղեկությունները յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 10-ը ներկայացվում են ոստիկանություն:
Ոստիկանության կողմից ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ լրացված հաշվառման քարտերը յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը վիճակագրական տվյալներով ներկայացվում են Լիազոր մարմնին՝ կենտրոնացված հաշվառումն ապահովելու նպատակով:
Օրենքով սահմանված աջակցություն ցույց տվող հատուկ կառույցներն ընտանիքում բռնության դեպքերի հաշվառումն իրականացնում են՝ հիմք ընդունելով տվյալ կառույցներ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ներկայացրած դիմումները:
Ապաստարաններն ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 10-ը, տրամադրում են աջակցության կենտրոն(ներ)ին:
Աջակցության կենտրոն(ներ)ը համադրում են ապաստարաններից ստացված տվյալները և ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքի համար լրացնում են հաշվառման քարտեր՝ համաձայն սույն հավելվածին կից N2 ձևի:
Աջակցության կենտրոն(ներ)ի կողմից ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ լրացված հաշվառման քարտերը յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը վիճակագրական տվյալներով ներկայացվում են Լիազոր մարմնին՝ կենտրոնացված հաշվառումն ապահովելու նպատակով:
Լիազոր մարմինը սույն կարգի համաձայն ոստիկանության և աջակցության կենտրոն(ներ)ի կողմից ստացված տվյալների հիման վրա իրականացնում է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում և դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրության վարում:
Լիազոր մարմինը յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը իր պաշտոնական կայքում հրապարակում է ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տարեկան վիճակագրական հաշվետվությունը՝ համաձայն սույն հավելվածին կից N 3 ձևի:
Ընտանիքում բռնության դեպքերի հաշվառում իրականացնող մարմինները մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին համահունչ պարտավոր են խստորեն պահպանել իրենց կողմից ստացված անձնական տեղեկությունների գաղտնիությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
Ձև N 1
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ N _____
…… ……………. …………….. թ.
| 1. | Ընտանիքում բռնությանենթարկված անձի (անձ-անց) անհատական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները | |||
| անուն, ազգանուն, հայրանուն | ||||
| անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ և ում կողմից է տրվել) | ||||
| ծննդյան թիվը, սեռը | ||||
| տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը ) | ||||
| տեղեկություններ կրթության վերաբերյալ | ||||
| բնակության վայրի հասցե | ||||
| 2. | Ընտանիքում բռնությունգործադրած անձի (անձանց) անհատական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները | |||
| անուն, ազգանուն, հայրանուն | ||||
| անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ և ում կողմից է տրվել) | ||||
| ծննդյան թիվը, սեռը | ||||
| տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը | ||||
| տեղեկություններ կրթության վերաբերյալ | ||||
| բնակության վայրի հասցե | ||||
| 3. | Ընտանիքում բռնությունգործադրած անձի ընտանեկանկարգավիճակը (օրենքի 4-րդհոդվածի 1-ին մասի 1-ինենթակետով նախատեսվածանձինք) | |||
| 4. | Ընտանիքում առկա երեխաների թիվը, տարիքը | |||
| 5. | Ընտանիքում գործադրված բռնության տեսակը/ները | |||
| ֆիզիկական բռնություն (տեսակը, դրսևորումները) | ||||
| սեռական բռնություն (տեսակը, դրսևորումները) | ||||
| հոգեբանական բռնություն (տեսակը, դրսևորումները) | ||||
| տնտեսական բռնություն (տեսակը, դրսևորումները) | ||||
| անտեսում (տեսակը, դրսևորումները) | ||||
| 6. | Ընտանիքում բռնության գործադրումը ալկոհոլի, թմրանյութի, թունանյութի ազդեցության տակ | |||
| 7. | Բռնությունը հայտնաբերող/ուղղորդող մարմինը/ կազմակերպությունը/այլ | |||
| 8. | Բռնության գործադրման ժամանակը (օր, ամիս, տարեթիվ) | |||
| 9. | Բռնության գործադրման վայրը | |||
| 10. | Բռնության գործադրման հաճախականությունը | առաջին անգամ | 2 և ավելի անգամ | |
| 11. | Տեղեկություններ ընտանիքումբռնության ենթարկված անձի(անձանց) մահվան վերաբերյալ որպես գործադրված բռնության հետևանք | |||
| 12. | Ընտանիքում բռնությունգործադրած անձի նկատմամբ կիրառված պաշտպանությանմիջոցը/ները | |||
| Նախազգուշացում | ||||
| անհետաձգելի միջամտության որոշում | ||||
| պաշտպանական որոշում | ||||
| 13. | Տեղեկություններ բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման վերաբերյալ (խախտված պաշտպանության միջոցի տեսակը, քանակը, հետևանքները) | |||
| 14. | պաշտպանական որոշում կիրառելու մասին դատական ակտը կայացրած դատարանի անվանումը, դատական ակտի կայացման ամսաթիվը | |||
| 15. |
Տեղեկություններ ընտանիքում բռնության դեպքի դատավարական ընթացքի վերաբերյալ՝ 1. հարուցվել է քրեական գործ, գործի դատավարական ելքը 2. գործը քննվել է դատարանում (նշել դատարանի անվանումը և գործի դատական քննության դատավարական ելքը) |
|||
| 16. |
Կայացված դատավճիռը
|
մեղադրական | արդարացման | |
| 17. | Տեղեկություններ նշանակված պատժի վերաբերյալ | |||
| 18. | Ընտանիքում բռնության ենթարկվածանձին (անձանց) պատճառված վնասի չափը | |||
| 19. | Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձին (անձանց) պատճառված վնասի հատուցման վերաբերյալ (ում կողմից է հատուցվել կամ պետք է հատուցվի, ինչ չափով) | |||
Ձև N 2
ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆի ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ N _____
…… ……………. …………….. թ.
|
1. |
Ընտանիքում բռնությանենթարկված անձի (անձանց) անհատական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները | ||
| անուն, ազգանուն, հայրանուն | |||
| անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ և ում կողմից է տրվել) | |||
| ծննդյան թիվը, սեռը | |||
| տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը ) | |||
| տեղեկություններ կրթության վերաբերյալ | |||
| բնակության վայրի հասցե | |||
|
2. |
Ընտանիքում բռնությունգործադրած անձի (անձանց) անհատական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները | ||
| անուն, ազգանուն, հայրանուն | |||
| անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ և ում կողմից է տրվել) | |||
| ծննդյան թիվը, սեռը | |||
| տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը ) | |||
| տեղեկություններ կրթության վերաբերյալ | |||
| բնակության վայրի հասցե | |||
| 3. | Ընտանիքում բռնությունգործադրած անձի ընտանեկան կարգավիճակը (օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով նախատեսված անձինք) | ||
| 4. | Ընտանիքում առկա երեխաներիթիվը, տարիքը | ||
| 5. | Ընտանիքում կիրառված բռնությանտեսակը/ները | ||
| ֆիզիկական բռնություն (տեսակը, դրսևորումները) | |||
| սեռական բռնություն (տեսակը, դրսևորումները) | |||
| հոգեբանական բռնություն (տեսակը, դրսևորումները) | |||
| տնտեսական բռնություն (տեսակը, դրսևորումները) | |||
| անտեսում (տեսակը, դրսևորումները) | |||
|
6. |
Ընտանիքում բռնության գործադրումը ալկոհոլի, թմրանյութի, թունանյութի ազդեցության տակ | ||
|
7. |
Ընտանիքում բռնությունգործադրած անձի նկատմամբկիրառված պաշտպանությանմիջոցը/ները | ||
| Նախազգուշացում | |||
| անհետաձգելի միջամտության որոշում | |||
| պաշտպանական որոշում | |||
|
8. |
Տեղեկություններ բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման վերաբերյալ (խախտման բնույթը, քանակը, հետևանքները) | ||
|
9. |
Հայտնաբերող/ուղղորդող մարմինը/ կազմակերպությունը/այլ | ||
|
10. |
Բռնության գործադրման ժամանակը (օր, ամիս, տարեթիվ) | ||
| 11. | Բռնության գործադրման վայրը | ||
|
12. |
Բռնության գործադրմանհաճախականությունը | առաջին անգամ | 2 և ավելի անգամ |
|
13. |
Ընտանիքում բռնության դեպքերով տրամադրված աջակցության/ծառայության տեսակը, ժամկետը, ծավալը | ||
|
14. |
Ընտանիքում բռնությանենթարկված և ընտանիքումբռնություն գործադրած անձանցհաշտեցման վերաբերյալ տվյալները | ||
|
15. |
Ընտանիքում բռնությունգործադրած անձի ռեաբիլիտացիոնծրագրով նախատեսվածծառայության տեսակը, ժամկետը, ծավալը | ||
Ձև 3
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ
|
1. |
Հաշվետու ժամանակաշրջանը | ||||||||
|
2. |
Ընտանիքում բռնության դեպքերի ընդհանուր թիվը | ||||||||
| Որից | |||||||||
| հարուցված քրեական գործերի ընդհանուր թիվը | |||||||||
| դատարաններում քննված գործերի ընդհանուր թիվը | |||||||||
|
3. |
Ընտանիքում բռնության դեպքերի ընդհանուր թիվն ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում | մարզը | թիվը | ||||||
| 4. | Ընտանիքում բռնություն գործադրած անձանց թիվը ըստ գործադրված բռնության տեսակների և սեռային պատկանելիության | սեռը | |||||||
| արական | իգական | ||||||||
| ֆիզիկական բռնություն (տեսակը, դրսևորումները) | |||||||||
| սեռական բռնություն (տեսակը, դրսևորումները) | |||||||||
| հոգեբանական բռնություն (տեսակը, դրսևորումները) | |||||||||
| տնտեսական բռնություն (տեսակը, դրսևորումները) | |||||||||
| անտեսում (տեսակը, դրսևորումները) | |||||||||
| 5. | Որից ընտանիքում բռնության գործադրումը ալկոհոլի, թմրանյութի, թունանյութի ազդեցության տակ քանակային տվյալների հաշվառմամբ՝ ըստ գործադրված բռնության տեսակների | ազդեցության տեսակը | թիվը | ||||||
| ֆիզիկական բռնություն (տեսակը, դրսևորումները) | |||||||||
| սեռական բռնություն (տեսակը, դրսևորումները) | |||||||||
| հոգեբանական բռնություն (տեսակը, դրսևորումները) | |||||||||
| տնտեսական բռնություն (տեսակը, դրսևորումները) | |||||||||
| անտեսում (տեսակը, դրսևորումները) | |||||||||
|
6. |
Ընտանիքում բռնությունգործադրած անձանց թիվն ըստտարիքային խմբի և սեռայինպատկանելիության | սեռը | |||||||
| արական | իգական | ||||||||
| 14-18 տարեկան | |||||||||
| 18-35 տարեկան | |||||||||
| 35 տարեկանից բարձր | |||||||||
|
7.
|
Ընտանիքում բռնությունգործադրած անձանց ընտանեկան կարգավիճակը (օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով նախատեսված անձինք) | կարգավիճակը | թիվը | ||||||
| 8. | Տեղեկություններ ընտանիքումբռնություն գործադրածանձանց կրթվածության վերաբերյալ | կրթությունը | թիվը | ||||||
|
9. |
Տեղեկություններ ընտանիքումբռնություն գործադրածանձանց աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը ) | զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը | թիվը | ||||||
|
10. |
Ընտանիքում բռնությանենթարկված անձանց թիվն ըստսեռային պատկանելիության ևտարիքային խմբերի | սեռը | |||||||
| արական | իգական | ||||||||
| մինչև 18 տարեկան | |||||||||
| 18-35 տարեկան | |||||||||
| 35 տարեկանից բարձր | |||||||||
|
11. |
Ընտանիքում առկա երեխաների թիվն ըստ տարիքային խմբերի | մինչև 10 տարեկան | 10-14 տարեկան | 14-18 տարեկան | |||||
|
12. |
ընտանիքում բռնությանենթարկված անձանց թիվն ըստբռնության գործադրմանհաճախականության և գործադրված բռնության տեսակների | առաջին անգամ | 2 և ավելի անգամ | ||||||
| ֆիզիկական բռնություն (տեսակը, դրսևորումները) | |||||||||
| սեռական բռնություն (տեսակը, դրսևորումները) | |||||||||
| հոգեբանական բռնություն (տեսակը, դրսևորումները) | |||||||||
| տնտեսական բռնություն (տեսակը, դրսևորումները) | |||||||||
| անտեսում (տեսակը, դրսևորումները) | |||||||||
|
13. |
Տեղեկություններ ընտանիքումբռնության ենթարկված անձի(անձանց) մահվան վերաբերյալ որպես գործադրված բռնության հետևանք՝ ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում | ՀՀ մարզ | թիվը | ||||||
|
14.
|
Դատարաններ մուտքագրված պաշտպանական որոշումներ կայացնելու մասին դիմումների ընդհանուր թիվն ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում | ՀՀ մարզ | թիվը | ||||||
|
15. |
Ընտանիքում բռնությունգործադրած անձանց նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցների ընդհանուր թիվն ըստ տեսակների և տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում | ՀՀ մարզ | թիվը | ||||||
| նախազգուշացում | |||||||||
| անհետաձգելի միջամտության որոշում | |||||||||
| պաշտպանական որոշում | |||||||||
|
16. |
Բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման թիվն ըստ խախտված պաշտպանության միջոցի տեսակի, հետևանքների և տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում | Խախտված պաշտպանության միջոցի տեսակը | Խախտման հետևանքը | ՀՀ մարզը | |||||
|
17. |
Տեղեկություններ ընտանիքում բռնության դեպքերով գործերի քննության դատավարական ելքի վերաբերյալ՝ քանակային տվյալների հաշվառմամբ | ||||||||
|
18. |
Կայացված դատավճիռների թիվն ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում | մեղադրական | արդարացման | ||||||
|
19. |
Տեղեկություններ նշանակված պատժի տեսակների վերաբերյալ՝ քանակային տվյալների հաշվառմամբ ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում | պատժի տեսակը | ՀՀ մարզը | ||||||
|
20. |
Ընտանիքում բռնության դեպքերով տրամադրված աջակցության/ծառայության տեսակը՝ քանակային տվյալների հաշվառմամբ | ծառայության տեսակը | թիվը | ||||||
|
21. |
Հայտնաբերող/ուղղորդողմարմինը/ կազմակերպությունը/այլ | ||||||||
|
22. |
Տեղեկություններ ընտանիքումբռնության ենթարկված ևընտանիքում բռնությունգործադրած անձանցհաշտեցման վերաբերյալ՝ քանակային տվյալների հաշվառմամբ | ||||||||
|
23. |
Տեղեկություններ ընտանիքումբռնություն գործադրած անձի ռեաբիլիտացիոն ծրագրովնախատեսվածծառայություների մասին՝քանակային տվյալների հաշվառմամբ | ծառայության տեսակը | թիվը | ||||||
|
24. |
Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկվածանձանց պատճառված վնասի հատուցման դեպքերի վերաբերյալ | ||||||||


