Կհաստատվի «ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018թ-ի նախահաշիվը

ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայությունների մատուցումից 2017թ-ի ընթացքում փաստացի մուտքագրվել է 606.1 մլն դրամ, որը տարեկան ծրագրային 620.0 մլն. դրամից պակաս է 13.9 մլն. դրամով կամ 2.2%-ով:

Այս մասին ասվում է մարտի 22-ին կառավարության նիստին քննարկվելիք նախագծի մեջ։

Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել ոստիկանության «ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը հաստատելու, ՀՀ 2018թ-ի պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2017թ-ի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ։

Նշվում է, որ փոփխության անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է տրվող անձնագրերի  ընդհանուր թվաքանակում կենսաչափական անձնագրերի թվի նվազման և դրա փոխարեն սովորական անձնագրերի   թվի ավելացման հանգամանքով: Խնդիրը կայանում է նրանում, որ սովորական նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը դիմելու 5-րդ աշխատանքային օրն է, իսկ կենսաչափական փաստաթղթերինը՝ 15-րդ:  Բացի այդ  առկա է պետական տուրքերի զգալի տարբերություն (առաջին դեպքում՝ 1.0 հազ. դրամ, մյուս դեպքերում՝ 25.0 հազ. դրամ և 3.0 հազ. դրամ) : Հետևաբար՝ ՀՀ քաղաքացիները համապատասխան օրենսդրական փոփոխությունից հետո (2016թ.-ի օգոստոս) ավելի հաճախ սկսեցին դիմել սովորական  նմուշի անձնագրեր ստանալու համար: Արդույնքում  կրճատվեց կենսաչափական փաստաթղթերն արագացված ստանալու համար (հատկապես 5-րդ աշխատանքային օրը) դիմող քաղաքացիների թիվը:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ տվյալ բնագավառում 2018 թվականին օրենսդրական փոփոխություն չի նախատեսվում՝ նշված ծառայություններից մուտքերի 2018թ.-ի ծրագրային ցուցանիշը նախատեսվում է սահմանել 580.0 մլն դրամի չափով, որը 2017 թվականի փաստացի մուտքերից պակաս է 26.1 մլն. դրամով կամ 4.3 %-ով: Հաշվարկի համար հիմք են հանդիսանում ըստ առանձին ծառայությունների տեսակներից օգտվողների տարեկան թիվը (շուրջ 40000 անձ), դրա կառուցվածքային կանխատեսվող փոփոխություններն ու ծառայությունների վճարների չափերը:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության արտաբյուջետային միջոցների 2018թ.-ի մուտքերի ծրագրային ցուցանիշների վերաբերյալ տեղեկանքը կցվում է:

ԱՎՎ 2018թ.-ի արտաբյուջետային միջոցների տարեկան ելքը (ծախսերը) նախատեսվում է սահմանել 560.9 մլն. դրամի չափով: Այն 2017թ.-ի փաստացի ծախսերի՝ 626.1  մլն. դրամ ծրագրային ցուցանիշից պակաս է 65.2 մլն. դրամով կամ 10.4 %-ով, պայմանավորված կապիտալ բնույթի որոշակի հատկացումները մնացորդում արտացոլելու հանգամանքով:

Այսպես, Նախագծով նախատեսվող 19.1 մլն. դրամ հավելուրդը 2017թ. տարեվերջի 80.9 մլն. դրամ մնացորդի հետ միասին, ընդամենը 100.0 մլն դրամ, որից 70.0 մլն. դրամը նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում ուղղվելու է ԱՎՎ Շենգավիթի, Վաղարշապատի և Կապանի անձնագրային ստորաբաժանումների վարչական շենքերի կապիտալ վերանորոգման աշխատանքների գծով ծախսերի ֆինանսավորմանը (հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը), իսկ 30 մլն դրամը՝ ՀՀ ոստիկանության հակակոռուպցիոն ռազմավարության 2018թ. ծրագրի շրջանակներում ԱՎՎ տարածքային անձնագրային ստորաբաժանումներում հերթերի կարգավորման համակարգերի ներդրմանը:

Ընդամենը ծախսերի 78.0%-ը, գումարով՝ 437.4 մլն. դրամ բաժին է ընկնում ընթացիկ, իսկ 22.0%-ը, գումարով՝ 123.5 մլն դրամ` կապիտալ ծախսերին:

Ընդամենը ծախսերի 52.1%-ը, գումարով 292.0 մլն. դրամ, նախատեսվում է օգտագործել սոցիալական ապահովության, իսկ 47.9%-ը, 268.9 մլն դրամ` ՀՀ ոստիկանության ԱՎՎ գործունեության ապահովման ընթացիկ և տեխնիկական վերազինման ծախսերի ‎ֆինանսավորման նպատակներով:

ՀՀ ոստիկանության ԱՎՎ արտաբյուջետային միջոցների 2018թ.-ի մուտքերի ծրագրային ցուցանիշների վերաբերյալ

Ծառայության անվանումը Վճարիչափը /դրամ/

2017թ.

փաստացի

2018թ. կանխատեսվող
քանակը մուտքերը /հազ. դրամ/ քանակը մուտքերը /հազ. դրամ/
ՀՀ քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիրը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տալու ծառայություն 60000 777 46.620,0 750 45.000,0
ՀՀ քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիրը 3-րդ աշխատանքային օրը տալու ծառայություն 50000 405 20.250,0 380 19.000,0
ՀՀ քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիրը 5-րդ աշխատանքային օրը տալու ծառայություն 40000 705 28.200,0 680 27.200,0
Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու ծառայություն 20000 12881 257.620,0 12600 252.000,0
ՀՀ քաղաքացու անձնագիրը 3-րդ աշխատանքային օրը տալու կամ փոխանակելու ծառայություն 10000 9751 97.510,0 9000 90.000,0
Կորած նույնականացման քարտի փոխարեն նոր նույնականացման քարտը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տալու ծառայություն 40000 30 1.200,0 30 1.200,0
Կորած նույնականացման քարտի փոխարեն նոր նույնականացման քարտը 3-րդ աշխատանքային օրը տալու ծառայություն 20000 160 3.200,0 150 3.000,0
Մեկ աշխատանքային օրվա ընթացքում նույնականացման քարտ տալու կամ փոխանակելու ծառայություն 20000 1596 31.920,0 1480 29.600,0
Նույնականացման քարտը 3-րդ աշխատանքային օրը տալու կամ փոխանակելու ծառայություն 10000 1476 14.760,0 1400 14.000,0
ՀՀ պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ծառայություն 10000 6647 66.470,0 6200 62.000,0
ՀՀ քաղաքացու անձնագիրը (կենսաչափական տվյալներով) 5-րդ աշխատանքային օրը տալու կամ փոխանակելու ծառայություն 5000 2095 10.475,0 2000 10.000,0
Նույնականացման քարտը 5-րդ աշխատանքային օրը տալու կամ փոխանակելու ծառայություն 5000 5566 27.830,0 5400 27.000,0
ԸՆԴԱՄԵՆԸ x 42089 606.055,0 40070 580.000,0

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել