Մարտի 16-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ցմահ ազատազրկման դատապարտված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ մոտից անձնական իրերի զննությամբ հայտնաբերել են «Դիազեպամ» գրառմամբ 50 դեղահաբ:
Այս մասին հայտնում է ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
Նույն օրը՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Ս.-ի անվամբ քաղաքացի Կ. Ն.-ի կողմից բերված աղացած սուրճի մեջ հայտնաբերել են սպիտակավուն բյուրեղանման մանր հատիկներ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր: