Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության, Մասիսի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով, մարտի 16-ին, ժամը 11.00-ին, Երևան քաղաքի Պետական Մանկավարժական Համալսարանի հարակից տարածքից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Հայկ Պ.-ն, ժամը 11.30-ին Այնթապ գյուղից՝ 1968 թ. ծնված Հակոբ Պ.-ն, և ժամը 11.30-ին Այնթապ գյուղի Արտաշատյան խճուղուց՝ 1966 թ. ծնված Հովհաննես Խ.-ն:
Այս մասին տեցեկանում ենք ոստիկանությունից։
Մասիսի բաժնում կատարված անձնական խուզարկություններով Հայկ Պ.-ի մոտից հայտնաբերվել են 2.8 գ քաշով, «Մեթադոզ-40» գրառմամբ, Հակոբ Պ.-ի տաբատի գրպանից` ընդհանուր 4.9 գ քաշով և Հովհաննես Խ.-ի տաբատի գրպանից՝ ընդհանուր 3.8 գ քաշով, նույն գրառմամբ դեղահաբեր:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հակոբ Պ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն: